Վերապատրաստման դասընթաց.
«Ճարպակալման ժամանակակից մոտեցումներ․ ախտորոշում, բուժում և երկարաժամկետ կառավարում»
Դասավանդող՝ Անուշ Միրզոյան
Սկիզբը՝ 16 մարտ / ReBalance clinic և օնլայն/ 16:00
ՇՄԶ կրեդիտներ՝ 16-18
Արժեքը` 25000
Գրանցվել դասընթացին

Վերապատրաստման դասընթացի արժեքը

Տեղերը սահմանափակ են, գրանցվել կարող եք մինչև մարտի 15
Դասընթացի թեմաները
Ծրագրային նյութերի բովանդակությունը՝
«Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի» կողմից կազմակերպվող
«Ճարպակալման ժամանակակից մոտեցումներ․ ախտորոշում, բուժում և երկարաժամկետ կառավարում» դասընթացը մշակված է որպես մասնագիտական կրթական ծրագիր՝ թերապևտների, էնդոկրինոլոգների, գաստրոէնտերոլոգների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի բովանդակությունը լիովին հիմնված է գիտահեն և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա և համահունչ է ճարպակալման բուժման միջազգային ուղեցույցներին, և ժամանակակից կլինիկական պրակտիկային։ Ծրագիրը ներկայացնում է ճարպակալումը որպես քրոնիկ, ռեցիդիվող մետաբոլիկ հիվանդություն, ընդգրկելով դրա պաթոֆիզիոլոգիական հիմքերը, նեյրոհորմոնալ կարգավորումը, գենետիկ և էպիգենետիկ գործոնները, ինչպես նաև ճարպային հյուսվածքի էնդոկրին դերը։

Դասընթացի շրջանակում մանրամասն քննարկվելու են ճարպակալման ախտորոշման ժամանակակից մոտեցումները, մարմնի կազմի գնահատումը, սարկոպենիկ ճարպակալումը, ինչպես նաև ճարպակալման հետ կապված մետաբոլիկ հիվանդությունները՝ ներառյալ ինսուլինառեզիստենտությունը, նախադիաբետը, Տիպ 2 շաքարային դիաբետը, դիսլիպիդեմիան, MASLD/MASH-ը և սրտանոթային բարձր ռիսկը։

Ծրագրի կարևոր բաղադրիչն է դեղորայքային բուժման ժամանակակից ռազմավարությունների ներկայացումը՝ ներառյալ GLP-1 ընկալիչների ագոնիստները, GIP/GLP-1 ընկալիչների երկակի ագոնիստները և այլ, դրանց ընտրությունը ըստ պացիենտի պրոֆիլի, համակցված հիվանդությունների առկայության, բուժման արդյունավետության գնահատումը, կողմնակի ազդեցությունների կառավարումը և բուժման դադարեցման կամ փոփոխման ցուցումները։

Առանձին ուշադրություն է դարձվում քաշի վերադարձի խնդիրներին, ինչպես նաև բազմամասնագիտական (մուլտիդիսցիպլինար) մոտեցման կարևորությանը և բարիատրիկ վիրաբուժության ուղեգրման հստակ ցուցումներին։
Դասընթացն ունի բարձր գործնական արժեք, քանի որ ուղղված է առաջնային և երկրորդային բուժօգնության մասնագետների կլինիկական մտածողության զարգացմանը, վաղ ախտորոշման բարելավմանը, բարդությունների կանխարգելմանը և ճարպակալում ունեցող պացիենտների երկարաժամկետ արդյունավետ կառավարմանը։

Դասավանդող
Անուշ Միրզոյան
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ
Կրթություն
2006-2011թթ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, բակալավր
2011-2013թթ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, մագիստրատուրա
2013-2015թթ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, օրդինատուրա «Էնդոկրինոլոգիա»
Մասնագիտացում
2020-2021թթ Մոսկվայի փսիխոանալիզի ինստիտուտ, վերապատրաստում, դիետոլոգիա
Փորձ
2017-2019թթ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, բժիշկ-էնդոկրինոլոգ
2019թ Օստեոպորոզի կենտրոն, բժիշկ-էնդոկրինոլոգ
2019-2021թթ ՀՀ Առողջապահության նախարարություն, բժիշկ-փորձագետ
2022թ-ից առ այսօր «Դավիդյանց պոլիկլինիկաներ», էնդոկրինոլոգ-դիետոլոգ
2022թ-ից առ այսօր «Ռեբալանս քլինիք» էնդոկրինոլոգ-դիետոլոգ
Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի փոխնախագահ

Դասընթացի ծրագիրը
Դաս 1
մարտի 16,
16:00-18:00
Ճարպակալումը՝ որպես քրոնիկ մետաբոլիկ հիվանդություն
  • Ճարպակալման ժամանակակից սահմանում
  • Ճարպակալումը՝ քրոնիկ և ռեցիդիվող հիվանդություն
  • Ճարպակալում՝ որպես բարդությունների հիմք
  • Քաշի նկատմամբ խտրական վերաբերմունք և ստիգմա՝ ազդեցությունը բուժման վրա
Դաս 2
մարտի 18,
16:00-18:00
Պատճառագիտություն և պաթոֆիզիոլոգիա
  • Գենետիկ և էպիգենետիկ գործոններ
  • Նեյրոհորմոնալ կարգավորում (լեպտին, գրելին, GLP-1, ինսուլին)
  • Ճարպային հյուսվածք՝ էնդոկրին օրգան
Դաս 3
մարտի 20,
16:00-18:00
Ճարպակալման ախտորոշում
  • BMI՝ առավելություններ և սահմանափակումներ
  • Որովայնի շրջագիծ, վիսցերալ ճարպակալում
  • Սարկոպենիկ ճարպակալում
  • Մարմնի կազմի գնահատում
Դաս 4
մարտի 23,
16:00-18:00
Ռիսկի շերտավորում և փուլավորում
  • Ճարպակալման փուլավորում
  • Ռիսկի գնահատում
  • Սքրինինգ ճարպակալման հետ կապված հիվանդությունների համար
  • Ո՞ր պացիենտն է պահանջում ակտիվ միջամտություն
Դաս 5
մարտի 25,
16:00-18:00
Ճարպակալման հետ կապված մետաբոլիկ հիվանդություններ
  • Ինսուլինառեզիստենտություն
  • Նախադիաբետ և Տիպ 2 շաքարային դիաբետ
  • Դիսլիպիդեմիա
  • MASLD / MASH
  • Սիրտ-անոթային ռիսկ
  • Բարդությունների փոխազդեցությունը
  • Կենսակերպային միջամտությունների տեղը բարդությունների դեպքում
  • Երբ միայն կենսակերպը բավարար չէ
Դաս 6
մարտի 27,
16:00-18:00
Ճարպակալման դեղորայքային բուժման հիմքերը
  • Ցուցումներ դեղորայքային բուժման համար
  • Ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ
  • Բուժման փուլային մոտեցում
  • Դեղերի խմբեր
  • Արդյունավետության գնահատում
  • Սպասելի արդյունքներ
  • Կողմնակի ազդեցությունների ընդհանուր կառավարում
Դաս 7
մարտի 30,
16:00-18:00
Ժամանակակից դեղորայքային թերապիա
  • GLP-1 RA – մեխանիզմ, ազդեցություն
  • GIP/GLP-1 ընկալիչների երկակի ագոնիստներ
  • Այլ ճարպակալման համար նախատեսված դեղեր
  • Պրեպարատի ընտրություն ըստ պացիենտի պրոֆիլի
  • Համակցված հիվանդություններ և դեղի ընտրություն
Դաս 8
ապրիլի 1,
16:00-18:00
Դեղերի համակցում և բուժման ռազմավարություն
  • Դեղերի համակցում
  • Երբ դադարեցնել կամ փոխել բուժումը
  • Դեղորայքային բուժում T2DM-ի դեպքում
  • Դեղորայքային մոտեցումներ MASLD/MASH-ի դեպքում
  • Սրտանոթային բարձր ռիսկ ունեցող պացիենտներ
Դաս 9
ապրիլի 3,
16:00-18:00
Երկարաժամկետ կառավարում
  • Քաշի վերադարձ
  • Ռեցիդիվի կառավարում
  • Մուլտիդիսցիպլինար մոտեցում
  • Ե՞րբ է ցուցված բարիատրիկ վիրահատություն
  • Երկարաժամկետ հսկողություն
Թողնել մասնակցության հայտ
Գրանցվել կարող եք մինչև մարտի 15-ը
Կոնտակտներ
Զանգահարեք, կամ գրեք մեզ, մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին
Երևան, Արմենակյան 123
Phone: 093090934
Email: info@aadn.am


Made on
Tilda